Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փոքւն և արտակարգ համեղ։
Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսը այսօր ասեց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։
Բաղադրամասեր
1 կգ տավարի մսին ՝
200 գրամ սալ,
280 գրամ գլուխ սոխ,
300 գրամ հավի բուդ,
1 թեյի գդալ սոդա,
5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
աղ ՝ ըստ ճաշակի,
100-150 մլ ջուր,
կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։
Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։
Լավ տրորեք։
Թողեք սառնարանում մի փոքր սառի և վերջ քյաբաբի ֆարշը պատրաստ է։
loading...