Գրեթե բոլորս այս օրերին ալկոգել օգտագործել ենք կամ շարունակում ենք օրվա մեջ մի քանի անգամ օգտագործել։

 

 

Սակայն ցանկանում ենք ներկայացնել, թե իրականում ինչպես է ճիշտ այն օգտագործել, որպեսզի բոլոր մանրէներն ու վիրուսները վերանան մեր ձեռքերի վրայից։

 

Նախ նշենք, որ ուշադրություն դարձնեք, թե ինչ ապրանք եք գնում։ Ալկոգելը պետք է 60-80 տոկոս սպիրտային հատկություն ունենա և 2 տոկոսից ոչ պակաս քլորհեքսիդին։

 

 

Ցանկալի է, որ ալկոգելը քսեք ոչ փոշոտ ձեռքերին, որովհետև փոշին կխանգարի արդյունավետ ազդեցությանը։ Իսկ ինչպե՞ս քսել ալկոգելը ձեռքերին։

 

Հեղուկը լցրեք ձեռքերի վրա և իրար շփեք ձեռքերը 25 վայրկյանից ավել։ Հակառակ դեպքում ազդեցությունը չնչին կլինի։ 

 

 

Նշենք նաև, որ հաճախակի ալկոգել օգտագործելով, ձեր ձեռքերը կսկսեն չորանալ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել նաև ձեռքերի համար նախատեսված փափկեցնող քսուք։

 

Դիտեք նաև, թե ինչպես պատրաստել ալկոգել ՝ տանը։

Հղումը ՝ https://xohanooc.com/hy/post/13448

loading...