Ոսպով ոչ միայն կարող ենք պատրաստել շատ համեղ ուտեստներ, նաև ոսպը ունի մի շարք օգտակար հատկություններ։ Բազմաթիվ մասնագետներ և սննդաբաններ խորհուրդ են տալիս հաճախակի ոսպ ուտել ՝ հատկապես այս օրերին։

 

 

Ոսպը առաջին հերթին բարձրացնում է դիմադրողականությունը (իմունիտետ)։ Ոսպը հարուստ է կալիումով, երկաթով, կալցիումով, մագնիումով, ցինկով, որի շնորհիվ էլ էներգիա է հաղորդում օրգանիզմին, ինչն էլ բարձրացնում է իմունիտետը։

 

Ոսպը օգտակար է նաև սրտին։  Ոսպն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու մաքրում արյունը՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Բոլոր օրգաններն անհրաժեշտ քանակով թթվածին են ստանում՝ կանխարգելելով սրտի հետ կապված խնդիրները։

 

 

Հաճախակի ոսպ ուտելով կխուսափեք ճարպակալումից և կսկսի ճարպեր այրման գործընթաց, քանի որ ոսպը ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան կալորիա։ 

 

 

Ոսպը նաև նպաստում լավ նյութափոխանակությանը ՝ կանխարգելով փորկապությունը։ Սակայն պետք է զգույշ մանան այս մթերքից, ովքեր ունենա հակացուցում և ալերգիա։

 

 

Իսկ ոսպը հակացուցված է բոլոր նրանք ովքեր ունեն ՝ երիկամների միզաթթվային դիաթեզ, մզասեռական օրգանների հիվանդություն, լեղապարկի խնդիրներ։ Իսկ եթե ունեք լուրջ առողջական այլ խնդիրներ, ցանկալի է ոսպ ուտելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։ 

Առաջարկում ենք ձեզ դիտել ոսպով և բրձով փլավ պատրաստելու եղանակը։ Այսպես շատ համեղ է ստացվում։ Դիտեք ՝ 

 

 

loading...