Կորոնավիրուսը թափանցելով մարդու օրգանիզմ ոչ միայն թոքերն է վնասում, նաև ախտահարում է այլ օրգաններ։

 

 

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Շանթ հեռուստաընկերությանը իր տված հարցազրույցի ժամանակ խոսեց այդ մասին։

 

Բժշկի խոսքերով երիկամները դարպասներ են հանդիսանում և եղել են դեպքեր, երբ մահացածների մոտ երիկամներում են հայտնաբերել վիրուսը։ 

 

 

Լինում են խնդիրներ ուղեղի հետ։ 

 

5-10 տոկոսը ծանր հիվանդների ունենում են նյարդային խնդիրներ, գիտակցության կորուստ։

 

 

Ինչպես նաև խնդիրներ են առաջանում աղիների հետ։ Շատ հաճախ հիվանդների մոտ լինում է լուծ, փսխում, որովայնի ցավեր։

loading...