Բնական ամառային բուժող հյութ, որը ունի միայն դրական ազդեցություն մեր օրգանիզմի համար։

Այս կօգնի ունելա թարմ առավոտ, կօգնի հանգստացնել աղիները։

Ամրապնդում է իմունիտետը, որը հատկապես այս օրերին շատ կարևոր գործոն է համարվում։

Պաշտպանում է անոթները և սիրտը, ինչպես նաև զովացնում է շոգ օրերի ժամանակ։

 

 

Բաղադրամասեր

2 թ,գ կանաչ թեյ,

1 հատ միջին չափսի վարունգ,

1-2 ճ,գ նանայի թարմ տերև,

3 ճ,գ մեղր

 

 

 

Պատրաստման եղանակը

 

Կաթսայի մեջ լցնել ջուրը և թողնել եռա։

Վարունգը լավ լվանալ և կտրատել փոքր կտորների։

Երբ ջուրը եռա, կրակը անջատել, ջրի մեջ լցնել նանան, թեյը և կես վարունգ։

Փակել կաթսան և թողնել թրմվի 15 րոպե։

Քամել թեյը, մեջը ավելացնել մեղր։

Լցնել ապակե տարայի մեջ, ավելացնել կտրատած վարունգը։

loading...