Սալորը համեղ միրգ հանդիասանալով, նաև ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Բայց մինչ օգտակար հատկությունները ներկայացնելը, նշենք նաև, որ կան հակացուցումներ։

 

 

Սալորի հակացուցումների մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanooc.com/hy/post/16027

Իսկ հիմա անցնեք օգտակար հատկություններին։

Սալորի մեջ առկա է կալիում, կալցիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, ինչպես նաև մեծ քանակությամբ վիտամին A, B, C, PP։ Սալորը օգտակար է արյանը։ Սալորը հարուստ է երկաթով։

 

 

Երկաթի պակասից կարող է սակավարյունություն զարգանալ, երբ արյան հեմոգլոբինը ցածր է: Թույլ սակավարյունության ախտանշաններն են՝ հոգնածությունը, նյարդային վիճակը, հևոցը և աշխատունակության անկումը:

 

 

 

Սալորն այլ մրգերից և հատապտուղներից աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ՝ 2,1 մգր 100 գրամում, ուստի այն կարող է կանխարգելել մարդու օրգանիզմում երկաթի պակասը և դրանով իսկ ազատել սակավարյունությունից: 

Օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը:

Սև սալորը հաճախ է խորհուրդ տրվում փորկապությամբ տառապող անձանց, քանի որ թույլ լուծողական ազդեցություն ունի:

 

 

Սև սալորը հաճախ ներառված է նաև մարդկանց սննդակարգում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Միայն թե հարկավոր է այն սահմանափակ քանակով օգտագործել:

Սալորը նաև պաշտպանում է լյարդը և ամրացնում ոսկորները։

loading...