Ձմերուկը լինելով համեղ հատապտուղ, ունի նաև մի շարք օգտակար հատկոևթյուններ։

 

 

Բայց մինչ օգտակարության մասին խոսելը, նշենք նաև, որ ձմերուկը ունի մի շարք հակացուցումներ։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanooc.com/hy/post/15973 ։

Իսկ հիմա անցնենք ձմերուկի օգտակար հատկություններին։

Ձմերուկը պարունակում է վիտամին A և C: 

Սա շատ կարևոր նյութ է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմի:

 

 

Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ուսումնասիրությունների համաձայն՝ որպեսզի ձմերուկում լինեն մեծ քանակությամբ հակաօքսիդատներ այն հարկավոր է պահպանել սենյակային ջերմաստիճանում։

Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ 

Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։

Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններիդեպքում։

 

 

Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում։

loading...