Շաքարով չիչխան ձմռան համար

 

 

Չիչխանն ունի բուժիչ հատկություններ:  Այն ոչ միայն համեղ հատապտուղ է, որից պատրաստում են ըմպելիքներ և  պահածոներ ձմռան համար, այլև պարունակում է շատ վիտամիններ և օգտակար նյութեր: 

 

 

Ընդամենը  մի քանի  բաղադրիչ և ձեր սեղանին կունենաք համեղ ու առողջարար չիչխան ձմռան համար, որը կարելի է ավելացնել թեյի մեջ կամ վայելել թխվածքների հետ։

 

 

Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպես պատրաստել չիչխանը շաքարով ձմռան համար, ուրեմն հետևեք քայլ առ քայլ պատրաստման ընթացքին։

 

Բաղադրամասեր

Չիչխան - 700 գր,

Նարինջ - 2 հատ,

Շագանակագույն շաքարավազ- 500 գր,

Դարչին - 1 կտոր
 

Ի դեպ, շագանակագույն շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել սովորական շաքարավազ։

 

Պատրաստման եղանակը

Քայլ 1

Չիչխանը մանրակրկիտ լվանալ հոսողջրիտակ, չորացնել, ապա մաքրել հատապտուղը ճյուղերից: Այնուհետև լցնել ապակե տարայի մեջ և տրորելհատուկ ճզմիչով:

 

Քայլ 2

Այնուհետև տրորված զանգվածն անցկացնել փոքր անցքեր ունեցող մաղով:

Քայլ 3

Մաղով անցկացրած չիչխանը լցնել կաթսայի մեջ։ Այնուհետև ավելացնելշաքարավազը, ապա լավ հարել:

Քայլ 4

Նարնջի կեղևն անցկացնել քերիչով, ևհյութը քամել: Ապա դարչինի կտորի հետ միասին լցնել կաթսայի մեջ: Դնել կրակին ու եփել մոտ 7 րոպե։

Ստացված զանգվածը  լցնել ստերիլ տարաների մեջ և փակել կափարիչով:  Պահել սառնարանում  կամ  նկուղում:

 

Բարի վայելում։

loading...