Ամբողջ աշխարհում  գիտնականները ապացուցում և հրապարակում են մեկ սուրճի օգտակարությունը, մեկ վնասակարությունը փաստող տվյալներ, բայց իսկական սրճասերների համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեն:

 

 

Ձեզ կներկայացնենք առնվազն 6 պատճառ, թե ինչո՞ւ չարժե հրաժարվել սուրճից։

 

Սուրճը երջանկություն է պատճառում ձեզ
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական օգտագործում են չորս և ավել բաժակ սուրճ, 10% ավելի քիչ են տառապում դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն սիրում այն։

 

Սուրճի բույրը հանում է սթրեսը
Սեուլի ժողովրդական համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են քնից զրկված առնետների ուղեղը և հայտնաբերել են, որ սուրճի բույրը դրական փոփոխություններ է առաջացնում ուղեղում: Սուրճը հանում է անքնության սթրեսը: Անքնության դեպքում կարող եք պարբերաբար հոտ քաշել սուրճի հատիկներով լի տուփից և այն կունենա հանգստացնող ազդեցություն։

 

 


Սուրճը օգտակար է Ձեր լյարդին, մանավանդ երբ դուք ալկոհոլի սիրահար եք
2006 թ. հրապարակվել է հետազոտություն, որում մասնակցել են 22 տարեկանից բարձր

125 000  մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ ովքեր օրը թեկուզ մեկ բաժակ սուրճ են օգտագործում, 20% նվազում է լյարդի ցիռոզի հավանականությունը:

 


 

Սուրճը կանխարգելում է կանանց մաշկի քաղցկեղը
Հետազոտությունները պարզել են, որ այն  կանայք, ովքեր օրական երեք և ավել բաժակ սուրճ են օգտագործում, ավելի քիչ են վտանգված մաշկի քաղցկեղով հիվանդանալ։

 

 

 

 

Սուրճը ուղեղը թարմ է պահում
Հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ, Ալցգեյմերի հիվանդությամբ սկսում են տառապել ավելի ուշ, քան նրանք ում մոտ կոֆեինի մակարդակը այդքան էլ բարձր չէ:

 

 

Սուրճը նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին
Սուրճը ոչ մի
այն ունի թարմացնող, սթափեցնող հատկություն, այլև այն նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։

loading...