Կոճապղպեղը լայն տարածում գտած արևելյան համեմունք է: Այն օգտագործվում է զանազան ուտեստների պատրաստման մեջ։ Միևնույն ժամանակ կոճապղպեղի արմատը օգտագործվում է տարբեր թուրմեր պատրաստելու մեջ։

 

 

Շատ տարածված  է  կոճապղպեղով թեյերը և թուրմերը  նիհարելու համար։
Առաջարկում ենք ամենապարզ միջոցը կոճապղպեղով նիհարելու համար։ 

 

Անհրաժեշտ է  կոճապղպեղի արմատները մանր կտրատել և լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռացրած ջուր, թողնել, որ թրմվի  30 րոպե և խմել օրվա ընթացքում, ուտելուց 30 րոպե առաջ: 
Հարաբերությունը՝
1 լիտր ջրին, 
2 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղի արմատներ

 

 

Շատ կարևոր է հիշել, որ  նիհարելու նպատակով կոճապղպեղն օգտագործելիս անհրաճեշտ է հաշվի առնել, որ կան մի շարք հակացուցումներ․


 

 


 

Խորհուրդ չի տրվում միջոցը  կիրառել լյարդի և սիրտ-անոթային  հիվանդությունների, խոցային հիվանդությունների, ինչպես նաև արյունահոսությունների ժամանակ: 

 

 


Կոճապղպեղն արգելված է կիրառել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: 


Տվյալ կծու մթերքի չափազանց օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, երբեմն նաև՝ փորկապություն: 

Անկախ ամեն ինչից մի մոռացեք խորհրդակցել բժշկի հետ, նախքան միջոցի կիրառումը։

loading...