Մենք մաղադանոսը  օգտագործում ենք խոհանոցում, բայց մեզնից քչերը գիտեն , թե ինչպես է մաղադանոսը  թարմացնում և սպիտակեցնում  մաշկը, վերացնում կոպերի այտուցվածությունը, ամրացնում մազերը։ 

Մաշկաբանները խորհուրդ են տալիս մաղադանոսը պարտադիր ընդգրկել սննդակարգում, որովհետև այն կանխարգելում է մաշկի ծերացումը և պահպանում թարմ տեսքը։ 
Փորձեք այս թարմացնող դիմակը և դուք ինքներդ կտեսնեք արդյունքը։ Դիմակը նախատեսված է ցանկացած տեսակի մաշկի համար։

 

Մանր կտրատեք և տրորեք 100 գ մաղադանոսը ապա ավելացրեք 50 մլ ջուր, եփեք թույլ կրակի վրա` մինչև հասնի եռման ջերմաստիճանի, խառնեք, ապա թրմեք 15 րոպե, քամեք թանզիֆով։ Հումքը հավասարաչափ լցրեք երկտակ ծալած թանզիֆի վրա, դրեք դեմքին։
 Լվացեք գոլ ջրով։ Դիմակն ունի հանգստացնող, թարմացնող հատկություն։ 

loading...