Իհարկե նախաճաշելը պարտադիր է,  բայց անհրաժեշտ է իմանալ, թե ինչ չի կարելի ուտել սոված փորին։ Կան մթերքներ, որոնց առավոտյան օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների՝ ինչպիսիք են շաքարախտը, գաստրիտը։

Նախաճաշին  աշխատեք չօգտագործել ցիտրուսներ։

 

 

Դրանք  կարող են ալերգիա առաջացնել և խթանել գաստրիտի առաջացումը: 

 

Որքան էլ, որ տարօրինակ է բանանը ևս խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին, որովհետև այն  մեծ քանակությամբ մագնեզիում և կալիում  է պարունակում, ինչն էլ կարող է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա:

 

 

Յոգուրտը այս ցուցակում հայտնվել է

 օգտակար լինելու պատճառով: Առավոտյան օրգանիզմին յոգուրտային բակտերիաներ հարկավոր չեն, դրանք անհրաժեշտ են օրգանիզմին երեկոյան ժամերին։


Աշխատեք չօգտագործել առավոտյան նաև սառը ըմպելիքներ, դրանք  նույնպես վնասակար են։ Հարկավոր է առավոտյան խմել  մեկ բաժակ գոլ  ջուր։

 

Աշխատեք չնախաճաշել քաղցրավենիքով , այն վնասում է ենթաստամոքսային գեղձը։

 


Սուրճը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ուստի  կարելի է փորձել առավոտը առանց սուրճի պատկերացնել։ 

 

Երշիկեղենի մեջ  վնասակար բաղադրիչներ կան,որոնք կարող են նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

 

 

Ուստի հատկապես առավոտյան խուսափեք նման ուտելիքներից։

loading...