Բաղադրամասեր 
Կարտոֆիլ - 300 գր,
սոխ - 1 գլուխ,
հավի մսի արգանակ  - 600 մլ,
կարագ - 1 ճաշի գդալ,
դափնու տերև - 2 հատ,
 30-35% յուղայնությամբ  սերուցք - 200 մլ,
աղ - ըստ ճաշակի,
 սև պղպեղ - ըստ ճաշակի,
 կանաչ  սոխ - մի քանի ճյուղ

 

Պատրաստման եղանակը 

Կարագը հալեցրեք և կարագի մեջ տապակեք մանր կտրատած կարտոֆիլն ու սոխը:
Այնուհետև ավելացրեք հավի մսի արգանակը, աղն ու պղպեղը, դափնու տերևը,  և զանգվածը եռացրեք։
Այնուհետև  բլենդերով  բաղադրիչները խյուսի  վերածեք  և ավելացրեք սերուցքը: Ապուրը եռացրեք ևս 5 րոպե։
Մատուցելիս ավելացրեք կտրատած կանաչ սոխը։

loading...