Բաղադրամասեր
Պանիր պարմեզան - 50 գր,
նրբերշիկ - ըստ ճաշակի,
լոլիկ - 400 մլ (հյութի մեջ),
կարագ - 40 գր,
ձիթայուղ - 50 մլ,
սոխ - 1 գլուխ,
սխտոր - 5 պճեղ,
սև պղպեղ - 2 պտղունց,
ռեհան - ըստ ճաշակի
ջուր - 100 մլ,
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք և տապակում ենք ձիթայուղով։ Ապա ավելացնում կարմիր պղպեղը։ Այնուհետև լոլիկը ճզմում ենք և հյութի հետ մեկտեղ լցնում ենք կաթսայի մեջ , ապա ավելացնում աղն ու ջուրը։ Լավ խառնում ենք և ավելացնում կտրատած ռեհանը։
Սպագետտին սովորական եփում ենք։
Որից հետո եփած սպագետտին լցնում ենք սուսի մեջ, վրան ավելացնում քերած պանիրը և դնում վրան կարագը։ Տապակում ենք նրբերշիկները և լցնում սպագետտիի վրա։ Կարող եք նրբերշիկը փոխարինել այլ բաղադրիչով կամ սպագետտին պատրաստել առանց նրբերշիկի։
loading...