Նեխուրի բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։ 
 

Ավելի քան երկու հազարամյակ անց դեղաբույսերի հայտնի գիտակ պրոֆեսոր Ա. Դ. Տուրովան գրել է. «Նեխուրը խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի նշանակմամբ` ախորժակը լավացնելու և մարսողական գեղձերի ֆունկցիան ուժեղացնելու համար, սերմերից և արմատապտղից պատրաստված թուրմի ձևով»։
Նեխուրի հյութը  շատ օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար։
Նեխուրի հյութը ունի օրգանիզմի դիմադրողականությունն ամրացնող և մարսողությունը կարգավորող հատկություն։ Խմեք 50-ական մլ նեխուրի հյութ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։  Խմեք  2-3 շաբաթ, ապա ընդմիջեք 7-10 օր, դարձյալ կրկնեք 2-3 անգամ։

Նեխուրի հյութը մեղմում է դաշտանի ցավը։  Խմեք 60-ական մլ նեխուրի հյութ` օրը 2 անգամ, ճաշից կես ժամ առաջ և 1 ժամ հետո։
Շատ կարևոր է հիշել, որ նեխուրի հյութը հակացուցված է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման դեպքում, հղիներին և կերակրող մայրերին։

loading...