Ռեհանը բավական հաճախ է օգտագործվում կերակուրներ պատրաստելիս։  Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ։ Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ, բակտերիասպան  միջոց։ Իր հականեխիչ հատկանիշների շնորհիվ այն արդյունավետ կերպով ազդում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:
Պատրաստեք ռեհանի թուրմ և պարբերաբար օգտագործեք այն։ 


 

1ճաշի գդալ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, ծածկեք կափարիչով  և թողեք թրմվի կես ժամ: Ապա քամեք և խմեք օրական 3 անգամ 1/3 բաժակ՝ ուտելուց 30 րոպե անց։

Չմոռանաք,որ կան հակացուցումներ։ Հղիներին ռեհանի թուրմը հակացուցված է։ Հակացուցված է նրանց, ովքեր ունեն էպիլեպսիա, սրտի իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ:
Ցանկալի է օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

loading...