Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին խոսում են բոլորը։ Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ։ Այս եղանակին հրաշալի է կոճապղպեղով և նարնջով թեյը, այն բարձրացնում է դիմադրողականությունը և պարզապես համեղ ըմպելիք է։
Բաղադրամասեր
Կոճապղպեղ - 1 հատ
կիտրոն - 1/2 հատ
նարինջ - 1 հատ
մեղր - 2 ճաշի գդալ
անանուխ - 5-6 տերև
Պատրաստման եղանակը
Քամեք նարնջի հյութը և լցրեք ապակե թեյնիկի մեջ։
Այնուհետև քամեք կիտրոնի հյութը և խառնեք նարնջի հյութին։
Այնուհետև անցկացրեք կոճապղպեղը քերիչով և լցրեք մնացած զանգվածի վրա։
Թեյնիկի մեջ դրեք նաև անանուխի տերևները և վրան լցրեք եռման ջուր։
Թողեք մի քանի րոպե, ապա ավելացրեք մեղր և թողեք 15 րոպե։
Թեյը պատրաստ է։
loading...