Աշնանային ամենաէկզոտիկ միրգը՝ ֆեյխոան ,  ունի ոչ միայն  նուրբ համ, այլև  աչքի է ընկնում մի շարք օգտակար հատկություններով։

Իր հայրենիքում ֆեյխոան համարվում է սիրո խորհրդանիշ. բույսի ճյուղերով զարդարում են հարսանյաց հանդեսները, իսկ հարսնացուները մազերը զարդարում են ֆեյխոյայի ծաղիկներով և տերևներով։


 

Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, մեղմում  է գլխացավը, լավացնում է հիշողությունը։ Մրգի կեղևը ունի հակաուռուցքային ազդեցություն, սրում է տեսողությունը, նպաստում ոսկորների և ատամների ամրացմանը։ 
Այն մարդիկ, ովքեր ունեն յոդի պակաս պետք է ավելի հաճախ ուտեն ֆեյխոա։
Ֆեյխոան անփոխարինելի է ալերգիկ մարդկանց համար։ Ֆեյխոան շատ օգտակար է աղիների համար։ Այն օգնում է փորկապության , որովայնային փքվածության դեպքում:

 

 

Ամեն օր մեկ հատ ֆեյխոա ուտելու դեպքում, դուք կամրապնդեք ձեր իմունային համակարգը: Այս մրգի օգնությամբ դուք կպայքարեք վիրուսների դեմ։
 Այս միրգը շատ օգտակար է հղիներին։
Ֆեյխոայի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ 
 Այս հրաշագործ միրգը օգնում է անգամ  նիհարելուն:  Այն հագեցնում է մարդու սովը և ունի քիչ կալորիականություն։

loading...