Ձվածեղների պատրաստման տարատեսակ բաղադրատոմսեր կան։ Այս բաղադրատոմսը աչքի է ընկնում իր յուրահատկությամբ։ Այն եփվում է գոլորշու վրա և ունի նուրբ համ ՝ ի շնորհիվ բանջարեղենների։
Բաղադրամասեր
Կարմիր պղպեղ - 1 հատ,
սունկ շամպինիոն - 1-2 հատ,
ձու - 2 հատ,
սոխ կանաչ - 1-2 ճյուղ,
կաթ - 50 մլ,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարմիր պղպեղը և սունկը կտրատեք խորանարդաձև։ Մանրացրեք կանաչ սոխը։ Այնուհետև հարեք ձուն կաթի հետ միասին, ապա կտրատած բանաջարեղենները ավելացրեք ձվի և կաթի զանգվածի մեջ։ Փայտե տարան պատեք փայլաթիթեղով, ապա ստացված զանգվածը լցրեք փայլաթիթեղի վրա։ Փայտե տարան դրեք եռացրած ջրով լի կաթսայի վրա՝ գոլորշիով եփելու համար։ Գոլորշիով եփեք 10-15 րոպե։
loading...