Այս անգամ պատրաստելու ենք կարտոֆիլով կոտլետ մսային միջուկով։
Շատ համեղ այս կոտլետները կարող եք պատրաստել ոչ միայն սովորական, այլև տոնական օրերին։
Բաղադրամասեր
Տավարի միս (աղացած) - 300 գր,
կարտոֆիլ - 1 կգ,
թթվասեր - 1 ճաշի գդալ,
սոխ - 100 գր,
աղ, սև պղպեղ- ըստ ճաշակի,
բուսայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակը
Աղացած միսը համեմեք աղով և պղպեղով, ապա ավելացրեք մանր կտրատած սոխը։
Հունցեք այնքան,մինչև դառնա համասեռ։
Մաքրեք կարտոֆիլը, մանր քերիչով քերեք , քերեք նաև սոխը, ապա ավելացրեք թթվասերը և խառնեք։
Լցրեք կարտոֆիլը մանր ցանցի մեջ, քամեք հեղուկը։
Կարտոֆիլային զանգվածին ավելացրեք աղ և խառնեք։
Վերցրեք կարտոֆիլային զանգվածից, հարթեցրեք ձեռքի մեջ, ապա դրեք միսը և փաթաթեք։
Այնուհետև թավայի մեջ լցրեք բուսայուղ և տապակեք կոտլետները երկու կողմից ավելի քան 5 րոպե։
Այնուհետև տեղափոխեք կոտլետները ձևամանի մեջ ամուր փաթաթեք փայլաթիթեղով և դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը։
Թխեք 40-60 րոպե։