Պիցցայի բաղադրատոմսերը շատ բազմազան են։
Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել համեղ պիցցա։
Բաղադրամասեր
պանիր - 100 գր,
երշիկ - 200 գր,
լոլիկ - 1 հատ,
սունկ շամպինյոն - 100 գր,
ձու - 2 հատ,
մայոնեզ - 4 ճաշի գդալ,
թթվասեր - 4 ճաշի գդալ,
ալյուր - 9 ճաշի գդալ,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ - ըստ ճաշակի,
խմելի սունելի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խառնեք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:
Կստացվի հեղուկ խմոր։
Խմորը համեմեք աղով և պղպեղով։
Երշիկը մանր կտրատեք, ապա մանրացրեք լոլիկը և շամպինյոնը։
Այնուհետև քերեք պանիրը։
Խմորը լցրեք տաքացրած թավայի մեջ, լցրեք վրան սկզբում շամպինյոնն ու երշիկը:
Հետո շարեք լոլիկը, համեմեք աղով ու պղպեղով ,վրայից լցրեք քերած պանիրը: Փակեք կափարիչով թողեք կրակի վրա մոտ 10 րոպե:
loading...