Ներկայացնում ենք պելմենու բաղադրատոմսը։

Իմացեք այն ինչպես են պատրաստում և հենց այսօր պատրաստեք։

 

 

Սա ամենահամեղ և ճիշտ պատրաստման եղանակն է։

Բաղադրամասեր

Խմորի համար՝

0,5 կգ ալյուրին ՝ 

0,5 թեյի գդալ աղ,

1 բաժակ ջուր (200 մլ),

1 հատ ձու,

Միջուկի համար ՝ 

 

100 գրամ տավարի միս,

200 գրամ խոզի միս

130 գր սոխ,

աղ,

սև պղպեղ

Անհրաժեշտ է նաև ՝ 

1 լիտր ջուր,

1 թեյի գդալ աղ,

0,5 թեյի գդալ աղացած քրքում,

5 հատ հատիկավոր սև պղպեղ,

1 հատ դափնու տերև 

 

Պատրասման եղանակը

Նախ առաջին հերթին պետք է պատրաստենք խմորը։

Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։ 

Այդ ընթացքում կարելի պատրաստել միջուկը և կրկին անցնել խմորին։ 

Միջուկը պատրաստելու համար պետք է աղանք խոզի և տավարի միսը, ինչպես նաև սոխը։

Այդ ամենը համեմք աղով և պղպեղով ու լավ խառնեք։

Մի փոքր կարող եք խճողակի մեջ ջուր լցնել, որպեսզի միքիչ հյութալի լինի միջուկը։ Մոտ 100 գրամ ջուրը բավական է․ դա ըստ ցանկության։

Իսկ հիմա կրկին անցնենք խմորի պատրաստմանը։

հավանաբար արդեն 30 րոպեն անցաց կլինի։

 

Խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։

 

 

Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։

Վերջ ամեն ինչ արդեն պատրաստ է, մնում է եփենք այն։

 

 

Իսկ դրա համար պետք է կաթան դնենք կրակի վրա, վրան ավելացնենք ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում։

Հենց ջուրը եռա պելմենիները լցրեք ջրի մեջ և սպասեք մոտ 6-7 րոպե։ Այդ ընթացքում պելմենիները խառնեք, որպեսզի իրար չկպնեն։

Կաթսայի մեջ միանգամից շատ պելմենիներ չլցնեք, հենց իրար կպնեն այդքան էլ լավ չի ստացվի։

 

 

Դե ինչ, պատրաստեք և վայելեք։ Մատուցելուց կարող եք վրան սև աղացած պղպեղ ցանել։

Նյութի հրապարակումը ձեզ համար պատրաստեց Xohanoc

loading...