Տարիքի հետ մեկտեղ, ինչպես նաև առօրյայի գործերը անելիս ՝ ժամանակի ընթացքում ձեռքերը այդքան էլ լավ տեսքի չեն լինում և անխնամ են երևում։

 

 

Նույնիսկ թանկարժեք քսուքները չեն օգնի ձեզ և չեն կարող պայքարել տարիքի դեմ։

Սակայն կա մի հրաշալի միջոց, որը կերիտասադացնի ձեր ձեռքերը։ Անկախ ձեր տարիքից ձեր ձեռքերը կլինեն խնամված, գեղեցիկ, նուրբ։

 

Այդ հարցում ձեզ կօգնեն սոդան և աղը։ պատրաստեք հետևյալ միջոցը ՝ 

Բաղադրամասեր

 

 

1 ճաշի գդալ ծովի աղ,

1 ճաշի գդալ կերակրի սոդա,

1,5 ճաշի գդալ դեմքը մաքրելու միջոց

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Ծովի աղը մանրացրեք սրճաղացով։

Խառնեք բոլոր բաղադրիչները։

Պետք է ստացվի մածուցիկ զանգված։

Այն շատ մանրակրկիտ մերսելով քսեք ձեռքերին։

Թողեք մնա մոտ 10 րոպե և լվացեք միայն գոլ ջրով։

 

 

Մի քանի անգամ այս պրոցեդուրան անելուց հետո զգալի փոփոխություն կնկատեք։

Սակայն պրոցեդուրան պետք է անեք 10 օրը մեկ։

loading...