Սառեցված խոզի միսը իչականում հնարավոր է այնպես մարինացնել և պատրաստել, որ այն շատ համեղ, փափուկ և հյութալի լինի։

Եթե պատրաստվում եք խորոված անել, կամ ջեռոցը դնել ՝ ցանկալի է ընտրեք այնպիսի միս, որ վրան յուղային շերտեր էլ լինեն (կամ խոզի մատ կամ չալաղաջ)։

 

 

Երբ միսը գնեք, թողեք այն ետ գա ու որոշ ժամանակ պահեք տաք հոսող ջրի մեջ։ Այդպես մսի մեջից դուրս կգա արյունը և դուք էլ կնկատեք, թե ինչքան արյուն է դուրս տալիս միսը։

Այնուհետև պետք է չէ միսը շատ քամել, չորացնել։

 

Պարզապես հանեք ջրի մեջից, զգուշությամբ ջուրը հեռացրեք մսի վրայից։ Հետո միսը համեմեք աղով և թողեք այդպես մնա 30-35 րոպե, բայց զգույզ եղեք հանկարծ միսը չփչանա (սառը տեղ կպահեք)։ 

Այնուհետև միսը ամանի մեջ շերտ շերտ կշարեք և շերտերի վրա հերթականությամբ կլցնեք ՝ սև պղեղ, կարմր պղպեղ, համեմի սերմ (ըստ ցանկության, եթե չեք սիրում կարող եք չլցնել)։ 

 

 

Այդ ամենը խառնելուց հետո ավելացրեք գարեջուր (3 կգ-ին 1 ճաշի գդալ), քացախ (3 կգ-ին 1,5 ճաշի գդալ), մի պտղունց շաքարավազ, մայոնոնեզ (3 կգ-1,5 ճաշի գդալ), նույն ճափաբաժնով ձեթ և 1,5 ճաշի գդալ եռացրած ջուր։ 

 

Այդ ամենը լավ տրերեք, խառնեք և 1 օր պահեք սառնարանում։ Հետո այն կարող եք կարտոֆիլի հետ միասին դնել ջեռոցը, խորովել, տապակել ՝ ուղղակի անկրկնելի կստացվի։

Միայն մեկ նրբության վրա ևս ուշադրություն է պետք է դարձնել։ Այսպես բաստուրմա դրած սառեցված միսը սովորականից ավելի շուտ է լինում։ 

Մոռացա նշեմ, որ պատրաստելուց 2 ժամ առաջ նաև սոխ չզմեք վրա, այն նույնպես հիանալի համ և փափկություն կհաղորդի մսին։

 

Սա փորձված մեթոդ է և պետք է նշենք, որ բազմաթիվ ռեստորաններում ձեզ այսպիսի միս են մատուցում ՝ խաբելով, որ տեղական է։

loading...