Երբ դեմիքդ կնճիռ ես նկատում, մի հուսահատվիր։ Այն հնարավոր է վերացնել։ Գազարը կարող է նույնիսկ ծեր մարդուն օգնել։

 

 

Տարիքը կապ չունի, կարևորը գազարը ճիշտ և չափաբաժնով օգտագործեք։

Նշենք, որ այն օգտագործվելու է ՝ որպես կոսմետիկ միջուց։ Գազարի հետ մեկտեղ մեզ նաև պետք կգա եգիպտացորենի օսլա, ջուր և թթվասեր։

 

Պատրաստեք այն հետևյալ կերպ։ Նախ նշենք չափաբաժինները։ 

Մինչ չափաբաժիններին անցնելը ՝ գազարը հարեք բլենդերով և այնպես արեք, որ մոտավորապես 5 ճաշի գդալ հյութ դուրս գա։

Բաղադրամասեր

 

 

Գազար (5 ճաշի գդալ գազարի հյութ),

1 բաժակ ջուր,

1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա,

1 ճաշի գդալ թթվասեր

 

Պատրաստման եղանակը

 

Ջրի կեսը եռացրեք, իսկ մյուս կեսը լցրեք օսլայի վրա։

Այնուհետև եռացրած ջուրը լցրեք այդ զանգվածի վրա։

Այն պետք է մարմանդ կրակի վրա մի փոքր եփեք, մինչ խիտ զանգված ստացվի։

Այնուհետև սպասեք սառի այն և նոր միայն ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը։

Քսեք ֆդեմիքն, թողեք 30 րոպե, հետո գոլ ջրով լվացվեք։

 

 

Վերջում կարող եք խոնավեցնող քսուք քսել։

3-4 օր գազարով դիմակը օգտագործելուց հետո կտեսնեք այդքան սպասված փոփխությունը։

Իսկ դիմակը կպահեք սառնարանում, որպեսզի չփչանա։

 

loading...