Բաղադրամասեր


2,5 բաժակ ալյուր,
1 բաժակ կաթ,
1 ճ․գ ձեթ,
1 թ․գ չոր դրոժներ,
0,5 թ․գ շաքարավազ,
0,5 թ․գ աղ։

 

 

Միջուկի համար
300 գ կաղամբ,
1 հատ սոխ,
1 հատ գազար,
աղ ըստ համի,
սև աղացած պղպեղ ըստ համի,
1 ճ․գ ձեթ,
1 ճ․գ տոմատի մածուկ։

Պատրատսման եղանակը

Նախ պետք է պատրաստենք խմորը։
Տարայի մեջ լցնում են 1 բաժակ տաք կաթ, մեջը լուծում ենք կես թ․գ շաքարավազ և 1 թ․գ չոր դրոժներ։
Թողնում ենք հանգստանալ 5 րոպե։
Զանգվածի մեջ լցնում ենք ձեթ և աղ, լավ խառնել։
Ալյուրը մաղում ենք 2 անգամ, որպեսզի այն հարստանա թթվածնով։
Լցնում ենք ստացված զանգվածի վրա։

 


Հունցում ենք խմորը, մինչը կպչողականությունը վերանա։
Խմորը պետք է ստացվի հարթ։
Խմորը փակում ենք սրբիչով և դնում ենք տաք տեղ։
Քանի դեռ խմորը հասնում է, պատրաստում ենք միջուկը։
Բանջարեղենները կտրում ենք և տապակում ենք 5 րոպե։
Ավելացնում ենք համեմուքները և փորձում ենք։
Խմորը բաժանում ենք փորք կտորների, ամեն մի կտորը բացում ենք և մեջը դնում ենք միջուկը։
Տապակում ենք 2 կողմից։
Բարի ախորժակ։

loading...