Ցանկացած տեխնիկա, ցանկացած իր օգտագործելուց որոշ ժամանակ անց հարկավոր է <<տեղսպասարկել >>: Սակայն այդ ամենին գրեթե ոչ ոքս էլ ուշադրություն չենք դարձնում։ Բացառություն չէ նաև լվացքի մեքենան։

 

 

Եթե որոշ ժամանակը մեկ այն չստուգենք, չնորոգենք ՝ հնարավոր է վերջնականապես շարքից դուրս գա։ Իսկ եթե կիրառեք այս 3 քայլերը ՝ ձեր լվացքի մեքենան նախատեսվածից 10 տարով ավել կաշխատի։

1․ Պետք է ուշադրություն դարձնենք ջրահեռացման համակարգին։ 

 

 

Խոսքը վերաբերում է պոմպին։ Այն պետք է ժամանակ առ ժամանակ մաքրենք, որպեսզի շարքից դուրս չգա և մեծ սախսեր առաջ բերի։ 

 

 

Նախապես հատակին պետք է սրբիչ կամ որևէ լաթ փռել, վրան դնել որևէ տարա, որը հնարավոր կլինի այդտեղ տեղավորել: Կափարիչը պտտել ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ ու անցքից հանել կուտակված ողջ կեղտն ու աղբը: 

Սրբել անցքը, լավ չորացնել և փակել։ Ընդամեը այդքան բան է հարկավոր անել։

 

2․ Երկրորդ քայլը, որ պետք է անենք ՝ դա մանժետի մաքրումն է։

 

 

Մանժետը կարելի է մաքրել սոդայի կամ այլ մաքրող միջոցի օգնությամբ: Սակայն ցանկալի չէ օգտագործել քլոր պարունակող միջոցներ: Քլորը կարող է դեֆորմացնել ռետինը:

Սպունգի վրա լցնել մաքրող միջոցի որոշակի քանակություն և խնամքով մաքրել մանժետը, այդ ընթացքում աշխատեք չձգել ռետինե մանժետը, որպեսզի այն չվնասվի:

loading...