Բիսկվիտ պատրաստելու տարբեր եղանակներ գիտեք։

 

 

Բայց այս տարբերակը, որը առաջարկում է ֆրանսիացի մի խոհարար յուրահատուկ է նրանով, որ ոչ միայն ամենահեշտն է պատրաստվում, նաև շատ գեղեցիկ տեսք է ունենում ու շատ համեղ է ստացվում։

 

 

Ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

 

2 բաժակ շաքարավազ,

2 հատ ձու,

3 բաժակ ալյուր,

2,5 բաժակ (500 մլ) մածուն,

1,5-2 ճաշի գդալ բուսայուղ,

1 թեյի գդալ սոդա

 

Պատրաստման եղանակը

 

 

Մածունն ու ակյուրը խառնեք և վրան ավելացրեք ձու։

Հարեք այն և աստիճանաբար ավելացրեք շաքարավազը։

Այնույետև սոդան և սուսայուղը խառնեք և լցրեք ամանի մեջ ու դրեք ջեռոցը ՝ 180 աստիճան։

 

 

Մոտ 20 րոպե է պետք այն պատրաստ լինելու համար։

loading...