Հնդկաձավարը այն մթերքներից է, որը հաճախ ենք օգտագործում։ Հդկաձավարով կարող եք պատրաստել շատ համեղ փլավներ։

 

 

Հնդկաձավարը ունի մի շարք օգտակար և բուժիչ հատկություններ։ Եթե հնդկաձավար չեք սիրում և չեք օգտագործում, ուրեմն պետք է ձեր սննդակարգ մտցնեք այս բուժիչ մթերքը։

 

Հնդկաձավարը պարունակում է E, A, P, B վիտամիններ։ Հնդկաձավարի մեջ կա նաև ֆոսֆոր, կալիում, յոդ, մագնիում, բոր, ցինկ, երկաթ, պղինձ, ֆոլաթթու և այլն։  

 

 

Հնդկաձավարը կանոնավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը։ 

 

Հնդկաձավարը համարվում է նաև դիետիկ սնունդ, որի միջոցով բազմաթիվ մարդիկ ազատվել են անցանկալի կիլոգրամներից։ 

 

 

Լավացնում է ոսկրային հյուսվածքի, ատամների, եղունգների ու մազերի վիճակը։ Հնդկաձավարը նաև օգտակար է սիրտ-անոթային համակարգին։

loading...