Համեղ պիցցաներ, կարկանդակներ, պիրոգներ, բուլկիներ պատրաստելու համար նախ պետք է ունենաք լավ խմոր, որպեսզի կարողանանք պատրաստել դրանք։

 

 

Եվ հենց այդ խմորի բաղադրատոմսն էլ ձեզ ներկայացնում ենք։ Սա սունիվերսալ խմոր է և այս խմորով կկարողանանք պատրաստել ինչ ցանկանաք։

Բաղադրամասեր

0,5 լ կաթին ՝ 

1 կգ ալյուր,

10 գ չոր խմորիչ,

2 ճաշի գդալ շաքարավազ,

2 ճաշի գդա բուսայուղ,

մի պտղունց աղ

 

Պատրաստման եղանակը

 

800 գրամ ալյուրի վրա ավելացրեք խմորիչը և խառնեք այն։

Այնուհետև դանդաղ ավելացրեք կաթը, որը պետք է նախորոք տաքացնեք։

Հետո ավելացրեք շաքարավազը, աղն ու բուսայուղը։։

Վերջում ավելացրեք 200 գրամ մնացած ալյուրը ու խառնեք։

Այն ծածկեք սննդային տոպրակով և 2 ժամով դրեք սառնարանը։

 

 

Վերջ, խմորի բաղադրատոմսը սա էր։

 

 

 

loading...