Աղցան Մանդարինը դեռ նախորդ տարվանից է հայտնի դարձել։ Նախորդ տարի նույնպես ներկայացրել էինք այս հրաշալի աղցանի բաղադրատոմսը, այն իսկապես Ամանորյա սեղանի զարդն է դառնում։

Այսպիսով, այս տոնական աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 

Կարմիր պղպեղ,

Հալած պանիր,

Ձիթապտուղ,

Մայոնեզ,

Սխտոր,

Սամիթ

 

Պատրաստման եղանակը

 

Սխտորը ճզմեք և խառնեք հալած պանրի հետ։

Վրան ավելացրեք մայոնեզը և խառնեք։

Մանդարինի չափով գնդեր ձևավորեք և ձիթապտուղը մեջը դրեք։

Կարմիր պղեղը աղացեք։

Ստացված գնդերը թաթախեք աղացած պղպեղի մեջ ու վրան սամիթի տերևներ տեղադրեք։

 

 

Կարող եք սամիթի փոխարեն օգտագործել այլ կանաչեղեն, օրինակ ՝ մաղադանոս կամ կանաչ ռեհան։

Ահա մեր տոնական աղցանի բաղադրատոմսը։

loading...