Այս աղցանը շատ համեղ է և գեղեցիկ։
Համարվում է սեղանի լավագույն աղցանը։
Բաղադրամասեր
250 գ տավարի միս,
3 հատ թթու վարունգ,
1 հատ գազար,
2 հատ հավի ձու,
100 գ պինդ պանիր,
80 գ մայոնեզ,
50 գ նուռ։
Պատրաստման եղանակը
Մաքրել նռան հատիկները։
Միսը խաշել և կտրատել։
Ապսեյի մեջ լցնել մսի շերտը, վրան քսել մայոնեզ։
Վրան լցնել թթու վարունգ և նորից քսել մայոնեզ։
Վրան լցնել խոշոր քերիչով քերած գազար։
Նորից քսել մայոնեզ և վերջին շերտը քերել պանիր։
Ձևավորել նռան հատիկներով։
loading...