Այս աղցանը կարելի է ասել շատ յուրահատուկ է, քանի որ շատ համեղ է և օգտակար։
Բաղադրամասեր
250 գ հավի կրծքամիս,
1 հատ ավոկադո,
1 հատ թուրինջ,
1 հատ սոխ,
200 գ հազարի թերթիկ,
1 ճ․գ ձեթ,
սև աղացած պղպեղ ըստ համի,
աղ ըստ համի։
Սոուսի համար
սև աղացած պղպեղ,
աղ,
2 ճ․գ թուրինջի հյութ,
1 ճ․գ ձիթապտղի ձեթ,
1 ճ․գ մեղր,
0,5 թ․գ դիժոնյան մանանեխ։
Պատրաստման եղանակը
Աղցանը պատրաստելու համար նախ պետք է եփել հավի կրծքամիսը։
Քանի միսը եփվում է անցնենք սոուսի պատրաստմանը։
Ապակե տարայի մեջ լցնել բաղադրամասերը և խառնել, մինչև ստացվի միտարր զանգված։
Աղցանի բոլոր բաղադրամասերը խոշոր կտորների բաժանել։
Վերջում բոլոր բաղադրամասերը լցնել ափսեյի մեջ, իսկ վրան լցնել սոուոսը։
Բարի ախորժակ։
loading...