Մեր օրերում նիհարելը անչափ դժվար է ՝ ի տարբերություն գիրանալուն։ Պատճառը սխալ ապրելակերպն է և իհարկե ՝ սնունդը։

Սակայն կարողացել եմ նիհարել 13 կգ այս հրաշալի ըմպելիքի շնորհիվ։ Այս կանաչ ըմպելիքը կօգնի ձեզ այրել ավելորդ ճարը և ունենալ գեղեցիկ կազմվածք։

 

 

Բայց այս ըմպելիքի հետ մեկտեղ մի փոքր էլ պետք է ուշադրություն դարձնեք սնունդին։

Ոչ դիետա է պետք պահել, ոչ էլ ինչ որ բացառություններ։

 

Պարզապես սնվեք օրվա ընթացքում 3 անգամ ՝ կանոնավորաբար և ձեր սննդակարգից հեռացրեք գազավորված ըմպելիքները, անհայտ ծագում ունեցող հագեցնող ըմպելիքները և առհասարակ միայն ջուր և այս կանաչ ըմպելիքը կօգտագործեք։ 

Իսկ երեկոյան ժամերին ոչինչ չուտեք։ 

Իսկ հիմա ներկայացնենք ըմպելիքի բաղադրատոմսը։

 

 

Նշենք նաև եթե չկիրառեք այս խորհուրդները, ըմպելիքը կրկին կօգնի ձեզ նիհարել, բայց ոչ շատ արդյունավետ։

 

Բաղադրամասեր

 

0,5 բաժակ կանաչ թեյ,

1 հատ միջին չափի վարունգ,

2 հատ միջին չափի կանաչ խնձոր,

1-2 տերև նանա,

1 ճյուղ մաղադանոս,

2 ճյուղ նեխուր,

ջուր

 

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները լավ լվացեք, կտրատեք, իսկ խնձերը նաև կեղևազրկեք։

Այդ ամենը լավ հարեք բլենդեռով և ավելացրեք այնքան ջուր, որ թանձրությունը կոտրի։ 

Ցանկալի է, որ շատ քիչ քանակությամբ ջուր ավելացնեք։

 

 

Ըմպելիքը խմեք օրվա մեջ 3-4 անգամ։

loading...