Այս նախաճաշը համարվում է շատ օգտակար մեր օրգանիզմի համար։

Պետք է ուտել ամեն առավոտ։ Այսօր կպատրաստենք հագեցնող և միևնույն ժամանակ օգտակար նախաճաշ։

 

Այն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման վրա։

 


Բաղադրամասեր

1/2 թ․գ օրգանական վարսակ,
2 բաժակ ջուր կամ կաթ,
մի պտղունց վանիլ,
1/2 թ․գ դարչին,
2 ճ․գ մեղր,
մի պտղունց ծովի աղ,
4 ճ․գ չիայի սերմեր,
1 ճ․գ ձիթապտղի ձեթ

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Կաթսայի մեջ ավելացնել ջուր, վանիլ և դարչին։

Եռացնել, այնուհետև կրակը թուլացնել և ավելացնել վարսակ։

Եռացնել ևս 1-2 րոպե, փակել կափարիչով և հանել կրակից։

Պահել 5 րոպե, որպեսզի միջոցը թրմվի։

Ցանկության դեմքում կարող եք ավելացնել ջուր։

Այնուհետև ավելացնել մեղրը, աղը և ձեթ։ 

Լավ խառնել, ավելացնել չիայի սերմեր։

Նախաճաշը պատրաստ է։

loading...