Ամերիկահայ բժիշկ Վարդգես Դավթյանը իր էջում գրառում է կատարել և առանձնացրել է 8 կետ, որին հետևելով չեք հիվանդանա։

 

Քանի որ օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսային շատ հիվանդությունների առաջացման մեջ վճռական դեր է խաղում մրսածությունը, հարկ եմ համարում խորհուրդ տալ (մեկուսանալու, ձեռքերը լվանալու և դիմակ գործածելու վերաբերյալ հորդորներից բացի) առաջին հերթին խուսափել մրսելուց, մարմինը սառեցնելուց: Դրա համար.

1. Հրաժարվեք սեզոնին առավոտյան լողանալու և գլխաբաց դուրս գալու լոթիանա սովորույթից: Անպայման գլխարկ դրեք, շարֆ կապեք:

2. Հրաժարվեք թելով տրուսիկի վրա կիսամուշտակ հագնել - պտտելու պրակտիկայից: Կարևորը չմրսելն է. ոչ ոք չի իմանում տակից բիքինի եք հագել, թե նանի անդրավարտիք:

 

3. Խուսափեք անկապ խմելու և անծանոթ կանանց հետ այստեղ - այնտեղ գիշերելու հեռանկարից: Եթե թոքաբորբով պրծնեք, լավ է...

4. Հրաժարվեք ցրտին մեքենա վարելու ժամանակ ապակին իջեցրած, կուռը հանած սիգարեթ ծխելու սովորույթից:

5. Շուտ-շուտ տաք թեյ խմեք. ալկոհոլը միշտ չէ, որ բալասան է:

6. Եթե փոքր-ինչ քրտնել եք, իսկույն շորերը փոխեք. մի ասեք - ,,ոչինչ կդիմանամ,, - Զոյա Կոսմոդեմյանսկայան չեք:

7. Գուլպաները հաճախակի փոխեք. հներն ընդհանուր զամբյուղի մեջ մի նետեք, որ տնեցիք հոտից չխենթանան:

8. Եվ այլն:

 

loading...