Ալինա Նիկողոսյանը, ով Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն է, քիչ առաջ տեղեկացրեց, որ ցավոք սրտի արդեն ունենք 7 մահվան դեպք ՝ կորոնավիրուսով պացիենտների։

 

 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

 

loading...