Մեր հետևորդների խնդրանքով խոսել ենք տարբեր սննդաբանների հետ, ինչպես նաև կապ ենք հաստատել Ռուսաստանում բնակվող հայտնի դիետոլոգի հետ և քննարկել, թե ինչպես կարելի է գիրանալ, բայց առողջությանը վնաս չհասցնելով։

 

 

Այո, զարմանալի կարող է թվալ, բայց բացի նիհարելուց կան նաև մարդիկ, ովքեր ցանկանում են ավելացնել իրենց քաշը մի քանի կիլոգրամով։ 

Եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է ճիշտ սննդակարգ օգտագործել, առողջ կյանքով ապրել։ Հիմա ներկայացնենք, թե ինչ է պետք է անել, որպեսզի կարողանաք գիրանալ։ Առաջնային պետք է ուշադրություն դարձնեք ջրին։

 

 

Թե արթնանալիս, թե քնելիս մեկ բաժակ ջուր խմեք (ցանկալի է սենյակային ջերմաստիճանի)։ Իսկ օրվա ընթացքում մի փոքր շատացրեք ջրի օգտագործումը։ 

Սնվեք կանոնավորաբար ՝ օրը 3 անգամ։ Կերեք ամեն ինչ ՝ սպիատակուցներ, ճարպեր, վիտամին B12 և այլն։

Շատ օգտագործեք ընկույզ, մեղր, կարագ։ Իսկ երեկոյան ժամերին միրգ և մաքուր շոկոլադ կերեք։ Իսկ քնելուց առաջ (մոտ 1 ժամ) 1 հատ բանան կերեք։

 

 

Նաև կարող եք հացեղենը շատացնել ձեր սննդակարգում։ Միայն այսպես կարող եք առանց առողջությունը վնասելու մի փոքր գիրանալ։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ կապսուլաներից, հաբերից և անհայտ ծագում ունեցող գիրացնող միջոցներից։

 

loading...