Ձեզ եմ ներկայացնում կարկանդակի բաղադրատոմս, որը իմացել եմ տատիկիցս և այն շատ հեշտ է պատրաստելը ու անչափ համեղ է ստացվում։

 

 

 

Պահպանեք այս բաղադրատոմսը ձեզ մոտ, այն ուրիշ ոչ մի տեղից չեք գտնի։

 

Բաղադրամասեր

 

Խմորի համար ՝
Ալյուր - 4 բաժակ,

չոր խմորիչ - 10 գրամ,

շաքարավազ - 2 ճաշի գդալ,

աղ – 1 թեյի գդալ,

բուսական յուղ - 3-4 ճաշի գդալ,

ջուր (կաթ) – 0.5 լիտր,

Միջուկի համար ՝

կարտոֆիլ – 0.5 կիլոգրամ,

սոխ – 2 հատ,

աղ,

պղպեղ

 

Պատրաստման եղանակը

 

Եռացրած ջրի մեջ լցնել խմորիչը, աղն ու շաքարավազը, ավելացնել ձեթ,այլուր: Մոտ 20-30 րոպե դնել չոր ու տաք վայրում:

Կարտոֆիլը կեղևազրկել, սոխը մաքրել ու տապակել բուսական յուղի մեջ:

Այնուհետ կարտոֆիլի խյուսը լցնել բուսական յուղում տապակվող սոխի վրա:

Խմորը մանր գնդիկների բաժանել, դրանցից յուրաքանչյուրը բացել, մեջը լցնել կարտոֆիլից ստացված զանգվածն ու երկու կողմերն իրար միացնել:

Այուհետ երկու կողմից տապակել ձեթի մեջ, այնքան մինչև խմորը վարդագույն դառնա:

loading...