Ձեզ ենք ներկայացնում հայկական աջիկա պատրաստելու բաղադրատոմսը։ Սա տատիկիս բաղադրատոմսն է։

 


 

Բաղադրամասեր

 

5 կգ լոլիկ - ընտրեք կարմիր հաստ կեղև ունեցող լոլիկներ, որպեսզի առանց ջերմամշակման հեշտ կառողանաք հեռացնել այն։

3 կգ կարմիր պղպեղ (1,5 կգ քաղցր պղպեղ, 1,5 կգ կծու տաքդեղ) կամ ըստ ճաշակի

2 գլուխ սխտոր

2 թեյի բաժակ աղացած համեմի սերմ

2 թեյի բաժակ աղացած չաման-համեմ։ Չամանը նախապես կարող եք թեթևակի բովել նոր աղալ։

2 թեյի բաժակ խոշոր աղ։ Աղը անպայման փորձեք, սովորականից պետք է աղի լինի։

 

 

 

Պատրաստման եղանակը

 

Լոլիկը, պղպեղը լվանալ և չոր շորով չորացնել։

Հեռացնել լոլիկի կեղևը։

Պղպեղները մաքրել և հեռացնել սերմերը։

 

 

Այնուհետև պղպեղը, լոլիկը և սխտորը աղալ մսաղացով և հարել բլենդերով։

Ավելացնել համեմի սերմը, չամանը և աղը, լավ խառնել։

Ինչպես աբխազական աջիկայի դեպքում կամ լցնել ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։

Ծածկել սրբիչով և թողնել 5-7 օր ֆերմենտացիայի համար, չմոռանալով ամեն օր խառնել։

loading...