Բաղադրամասեր

 

 

1 կգ դեղձին ՝ 

300 գրամ շաքարավազ,

1 պտղունց կիտրոնի աղ,

ջուր

 

Պատրաստման եղանակը

 

Ընտրում եք նարինջ տեսակի դեղձ։ Դեղձը լվացեք, կեղևազրկեք, բաժանեք հավասար մասերի։ Օրինակ ես այն երկու կես եմ անում, իսկ եթե շատ մեծ է դեղձը 4 մասի եմ բաժանում։Շաքարավազը  լցրեք դեղձի վրա և սպասեք մոտ 5 րոպե։

 

 

Դրեք կրակի վրա և հենց հասնի եռման ջերմաստիճանի, եռացրեք 5 րոպե ՝ թույլ կրակի վրա։ Չմոռանաք ավելացնել նաև կիտրոնի աղը։

Այդ գործողությունը պետք է կրկնեք 3 անգամ։ Թողեք հանգստանա մոտ 10 ժամ։

Այնուհետև շարեք միրգը և չորացրեք ՝ ամեն օր շրջելով, որպեսզի հավասար չորանա։

 

 

Այս բաղադրատոմսով դեղձի չիր շատ հաջող է ստացվում։

loading...