Շատ ուտելը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել, այդ թվում նաև ավելորդ քաշ։ Սակայն պետք է նախ շատ ուտելու և անընդհատ քաղցի զգացումի պատճառները հասկանալ։

 

 

Պատճառները տարբեր կարող են լինել, բայց գոյություն ունի 3 հիմնական պատճառ, որոնք ստիպում են ձեզ անընդհատ քաղցած լինել և շատ ուտել։

 

 

1․ Տրամադրությունը

 

 

Անընդհատ քաղցի զգացումը կարող է լինել լուրջ դեպրեսիվ խանգարման նշան։ Դեպրեսիա ունեցող մարդիկ սովորաբար չեն վերահսկում սննդի օգտագործումն ու ուտում են ավելին, քան իրականում կարիք ունեն։

2․ Ոչ ճիշտ սնվելը

 

 

 

Նախաճաշը համարվում է սննդի ամենակարևոր ընդունումը, և դա պատահական չէ։ Առավոտյան նախաճաշն «արագացնում» է նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում, իսկ դրա բացթողումը կարող է հանգեցնել ամբողջ օրվա ընթացքում քաղցի արտասովոր զգացողությանը։

3․ Սթրես և հոգեբանական լուրջ խնդիրներ

 

 

Սթրեսը նույնպես կարող է ստիպել ձեզ ավելի շատ ուտել, հատկապես քաղցրավենիք և բարձր կալորիականություն ունեցող մթերք։ Այդ երևույթը կոչվում է էմոցիոնալ շատակերություն։

Գտեք պատճառը և կանխեք խնդիրը ՝ դիմելով մասնագետի օգնությանը։

loading...