Բաղադրամասեր 

Ալյուր - 250 գր,
կարագ - 150 գր,
շաքարավազ - 100 գր,
ձվի դեղնուց - 4 հատ,
կակաոյի փոշի - 2 ճ/գ,
շաքարի փոշի - 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

 

Ձուն նախօրոք եփում ենք ու թողնում, որ սառչի։
Դեղնուցները լավ մանրացնում  ենք, վերածում  փշուրանման զանգվածի։
Կարագը թողնում ենք, որ փափկի, բայց չենք հալեցնում։ Այնուհետև կարագին ավելացնում ենք շաքարավազը, ձվային զանգվածն ու լավ խառնում ենք։ 

 

 

Հետո ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։ Խմորը ձեռքերով հունցում ենք ու ստանում  խմորագունդ։ Ապա խմորից պատրաստում ենք 2 սմ տրամագծով փոքրիկ գնդիկներ։ Գնդիկներին կոնի տեսք ենք տալիս։(տեսքը նմանեցնում տրյուֆել կոնֆետին)
Թխվածքաբլիթները պահում ենք սառցախցիկում 10 րոպե , որպեսզի իրենց ձևը չկորցնեն։Ապա հանում ու դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Թխվածքաբլիթները թողնում ենք, որ սառչեն։ Այնուհետև թաթախում ենք կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդի մեջ և թողնում ենք, որ սառչի։
Թխվածքաբլիթները պատրաստ են։
Բարի վայելում։

loading...