Համեղ  կարկանդակներ պատրաստելու ճիշտ ժամանակն է։ Առաջարկում ենք կաղամբով և սնկով կարկանդակներ պատրաստելու հեշտ բաղադրատոմս։

 

Բաղադրամասեր

կաթ - 250 մլ
շաքարավազ - 3 ճ/գդ
աղ - 0,5 ճ/գդ
խմորիչ - 2.5 թ/գդ
ալյուր - ըստ անհրաժեշտության
կաղամբ - ըստ ճաշակի
սունկ շամպինիոն - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը՝

4 ճ/գդ գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը և խառնում: Ապա ավելացնում ենք շաքարավազն ու աղը, մի քանի գդալ ալյուր , լավ խառնում ենք ու ջրիկ խմոր հունցում, ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե թողնում հանգստանա: 30 րոպե անց ավելացնում ենք մնացած կաթն ու խմոր հունցում: Կրկին ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում է ժամ, որ հանգստանա։ 1 ժամ անց կրկին հունցում ենք և թողնում 1 ժամ հանգստանա:
Սեղանին բուսայուղ ենք քսում, խմորը 2 գնդերի բաժանում և ձևավորում շրջաններ։
Այնուհետև կաղամբն ու սնկերը բուսայուղով տապակում ենք, վրան ըստ ճաշակի համեմունքներ ավելացնում և դնում խմորների վրա:
Զգուշությամբ խմորները փակում ենք և կարկանդակների տեսք տալիս:
2 կողմերից տապակում ենք բուսայուղի մեջ։
Բարի վայելում

 

 

loading...