Առաջարկում ենք համեղ բաստուրմա պատրաստելու հեշտ բաղադրատոմս։

Բաղադրամասեր

Տավարի միս  - 2կգ,
չաման - 1/2 բաժակ,
աղ - 1,5-2 տուփ,
կարմիր  պղպեղ- 3 ճաշի գդալ
պղպեղ չիլի (աղացած)-2-3 ճաշի գդալ
քիմիոն - 3 ճաշի գդալ
համեմի սերմ (աղացած)- 3 ճաշի գդալ
ջուր (գոլ) 1,5 բաժակ 

 

Պատրաստման եղանակը


Տավարի միսը լավ լվանում ենք ,  բաժանում ենք 4 հավասար մասի, ապա մսի կտորները ամբողջությամբ ծածկում ենք աղով և տեղափոխում ենք սառը վայր՝ այնտեղ թողնելով 5 օր։ Շատ կարևոր է  5 օրերի ընթացքում ամեն օր շուռ տալ մսի կտորները։ 5 օր հետո մսի կտորները հանում ենք աղից, լվանում ենք և 2-3 ժամ թողնում ենք հոսող ջրի տակ։

 

Այնուհետև լվացած միսը չորացնում ենք, ամուր փաթաթում ենք  բամբակյա կտորով,  ապա դնում ծանրոցի տակ և թողնում այդպես 3-4 օր: Հետո մսի կտորները ծակում ենք ծայրից, անցքի մեջ դնում ենք փայտիկներ ու փայտիկների ծայրերին ամրացնում ենք կեռիկներ։ Մսի կտորները կեռիկներից կախում ենք օդափոխվող վայրում և այդպես թողնում ենք 5 օր։
Չամանը խառնում ենք  գոլ ջրի հետ, ապա թափում ենք ջուրը և ավելացնում աղացած համեմի սերմը, կարմիր պղպեղը, քիմիոնն ու չիլի պղպեղը։ Պատրաստի զանգվածը  դնում ենք սառնարան և թողնում այնտեղ ողջ գիշեր։
Հաջորդ օրը պատրաստի զանգվածը քսում ենք մսի կտորների վրա, հարթեցնում ենք և կախում ենք բաստուրման, որպեսզի  չորանա։ Կախված վիճակում թողնում ենք  7 օր, դարձյալ  լավ օդափոխվող վայրում:
Բաստուրման պատրաստ է։
Բարի վայելում։

 

 

 

loading...