Ժողովրդական բժշկության մեջ ամենահին և ամենատարածված միջոցներից է լորենու ծաղիկը: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների թուրմը օգտագործում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող միջոց, նյարդային որոշ հիվանդությունների ժամանակ ։ 

Թուրմը, որպես մանրէասպան միջոց, ողողումների ձևով դրականորեն է ազդում բերանի խոռոչի բորբոքումների և  անգինայի ժամանակ: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, դեպքում։  

Միզուղիների բորբոքման ժամանակ դեղաբույսի օգտագործումը ունի միզամուղ, հակաբորբոքիչ և միզարձակումը կանոնավորող հատկություն: Գերմանիայում ծաղիկներն օգտագործում են որպես կոկորդը ողողելու և  լոգանքաջրին բուրմունք տալու միջոց։

loading...