Արդեն կաղամբի թթու պատրաստելու ճիշտ ժամանակն է։ Առաջարկում ենք բաղադրատոմս, որի օգնությամբ թթուն կստացվի շատ համեղ։

Բաղադրամասեր
Կաղամբ 2 կիլոգրամանոց,
կարմիր բազուկ  700 գրամ, 
ջուր 1․5 լիտր, 
սխտոր1-2 հատ, 
կծու պղպեղ 1 հատ, 
նեխուր (ըստ ճաշակի), 
աղ 2 ճաշի գդալ , 
հատիկավոր սև պղպեղ 7-8 հատ 
դափնու տերև, մեխակ (ըստ ճաշակի) 


 

 

Պատրաստման եղանակը    
Սկզբում եռացրեք ջուրը, ապա ավելացրեք աղը, պղպեղը, դափնու տերևը, մեխակը։ Թողեք, որ ջուրը սառչի։
Կտրատեք կաղամբն ու բազուկը, ապա սխտորը, նեխուրը, կծու պղպեղը (եթե կծվի սիրահար եք)։ 

Կտրատած մթերքները շերտ առ շերտ դասավորեք կաթսայի մեջ։ Լցրեք արդեն սառած աղաջուրը այնպես, որ մթերքները ծածկվեն ամբողջությամբ։ Վրան դրեք ափսե և ծանրոց։ Այդպես թողեք 3-4 օր։ Չորրորդ օրը կաթսան դրեք սառնարանում, թթուն արդեն պատրաստ է։

loading...