Բրինձը հարուստ է մի շարք վիտամիններով։

Բրնձից պատրաստվում են ոչ միայն համեղ կերակուրներ, այլև նրանից պատրաստված եփուկը հրաշալի բուժիչ ազդեցություն ունի։

Բրնձի եփուկը խորհուրդ է տրվում աղեստամոքսային հիվանդությունների և ստամոքսի խանգարման դեպքում։ 

 

 

 

Ստամոքսի հիվանդությունների դեպքում 200 գ բրինձը եփեք 1,5 լ ջրի մեջ մինչև եռալը։

Խմեք 60-70-ական մլ` 2 ժամը մեկ։ 

 

 


Փորլուծության դեպքում եփեք 1 ճաշի գդալ  բրինձը 200 մլ ջրի մեջ։

Քամեք։

Խմեք 100-200 մլ` օրը 2-3 անգամ։

Բրինձը հակացուցված է շաքարային դիաբետի, գիրության, քրոնիկ փորկապության, աղիների ծակծկոցի դեպքում։

Բրինձը հրաշալի միջոց է արտաքին տեսքը խնամելու գործում։

Բրնձի եփուկով ցայեք մազերը։

Այն ունի փափկեցնող հատկություն։

Բրինձն ունի մաշկը հանգստացնող, սպիտակեցնող, հակաբորբոքային հատկություն։ 

Բրնձից կարող եք պատրաստել երիտասարդացնող դիմակ։

Խառնեք 3-ական ճաշի գդալ  բրնձի ալյուր և թթվասեր, ապա 1 թեյի գդալ մեղր։

Քսեք դեմքին, թողեք չորանա 5 րոպե, ապա դեմքը  լվացեք գոլ ջրով։

 

Բրնձից պատրաստեք նաև հրաշալի սկրաբ։ 
Խառնեք 1 թեյի գդալ հում բրինձը 0,5 թեյի գդալ կաթնաշոռի և 0,5 թեյի գդալ արևածաղկի բուսայուղի հետ։

Թեթևակի գոլացրեք և շրջանաձև շարժումներով քսեք դեմքին։

Խուսափեք աչքերի շուրջը քսելուց։

Պահեք  10-15 րոպե, ապա  լվացեք գոլ ջրով։

 

loading...