Սամիթը օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք։

Այն ունի հրաշալի օգտակար հատկություններ, ունի բուժիչ նշանակություն։ 

Սամիթը  ամրացնում է օրգանիզմը, մեղմում է ցավերը, նաև քնաբեր է։

Այն լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։

 


 

 

Սամիթը և դրանից ստացված պատրաստուկները  ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող և այլ օգտակար հատկություններ։
Հիպերտոնիայի դեպքում 1 ճաշի գդալ չորացրած խոտը 20 րոպե թրմեք 300 մլ եռման ջրում, ապա քամեք։

Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Օգտակար է կրծքավանդակի հատվածում բութ ցավերի դեպքում։

Սամիթը հրաշալի է անքնության դեպքում։ 

Խմեք 100 մլ քնելուց առաջ, կարող եք նաև դնել  թրջոցներ ճակատին։

loading...