Աչքերի տակ գտնվող սև շրջանակները անհանգստացնում են շատերին։

Այդ մուգ  շրջանակները թեկուզ ժամանակավոր հնարավոր է վերացնել բնական միջոցներով։

Կարող եք թարմ կարտոֆիլը , վարունգը շերտատել և դնել աչքերի վրա։

Այս միջոցները հանգստացնում են նաև հոգնած աչքերը։ 

Մուգ շրջանակների վերացման համար անհրաժեշտ է նաև պատրաստել դիմակ։

Վարունգը անցկացրեք մանր քերիչով, ավելացրեք մի քանի ճյուղ մանր կտրատած մաղադանոս, այնուհետեւ ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր:

Ստացված զանգվածը տարածեք աչքերի շուրջ:

Դիմակը պահեք 10-15 րոպե և  լվացեք տաք ջրով: 

 


 

 

Կարելի է նաև աչքերին դնել տաք կաթով թաթախած բամբակե սկավառակներ և թողնել 15 րոպե: Լվացեք տաք ջրով։

Սև թեյը նույնպես շատ օգտակար է։

Սև թեյի տաք կոմպրեսները ունեն հակաբորբոքային ազդեցություն և վերացնում են աչքերի տակի մուգ շրջանակները։

 

 

loading...